ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հաճելիի և օգտակարի տարբերությունը․ Նաիրի Հոխիկյան

Հաճելիի և օգտակարի տարբերությունը․ Նաիրի Հոխիկյան
23.08.2022 | 07:29

Հաճախ իմ տված տեղեկությունը կամ վերլուծությունը շատ մարդիկ, այդ թվում՝ մտերիմներ, գերադասում են անտեսել, փակել ականջները։ «Մի ասա, վախենում եմ։ Ավելի լավ է չիմանամ»,- սա է մարդկանց հիմնական արձագանքը, երբ զգուշացնում եմ, որ կա խնդիր, և պետք է կոնկրետ ուղղությամբ աշխատել այդ խնդրի լուծման համար։
Երբ դու վախենում ես հնարավոր խնդրից և փակում ես աչքերդ, ամենևին էլ չի նշանակում, որ խնդիրն էլ քեզնից կվախենա ու չի գա։ Հակառակը՝ կգա ավելի արագ ու քեզ այնպես կտապալի, որ էլ չես կարողանա ոտքի կանգնել։


Ինձ հաճախ ասում են՝ խոսիր լավ բաների մասին։
Լավ բաների մասին խոսում եմ, երբ հասնում ենք այդպիսի արդյունքի։ Բայց այդ ժամանակ քանի որ բոլորը դառնում են հաջողության հեղինակ, այլևս ոչ ոքի հետաքրքիր չի, որ պայքարով ենք հասել այդ լավ բանին։ Կարևորը բոլորը հերոս են, բոլորը երջանիկ են։
Երբ լսում ես խնդրի մասին, բնական է, որ առաջին արձագանքդ անհանգստությունն ու սրտի արագ զարկն է լինելու, բայց եթե դու սիրում ես երկիրդ և ուզում ես մի լավ բան անել, ոչ թե դառնալ ուրիշի արած լավ բանի հեղինակ, ապա պետք է մտածես եղած խնդիրները լուծելու մասին։


Կա խնդիր, կա լուծում։ Սա է կարևորագույն ճանապարհը, ու հավատա, որ բոլոր խնդիրները կլուծվեն, մեր երկիրն էլ կդառնա իրականում երջանիկ ու հաղթող։
Հիմա փորձիր եղած խնդիրներին ու բարձրաձայնած վտանգներին նայել իրական աչքերով, որ հիմա լուծենք դրանք, այլապես եթե էլի լռես ու փակես աչքերդ, վաղը Բերձորի ու Աղավնոյի նման գուցե Վարդենիսը, Մարտունին, Գորիսը կամ հենց Երևանը լքես։
Մտածիր վաղվա խնդիրները այսօր լուծելու մասին։

Դիտվել է՝ 11074

Մեկնաբանություններ